Գրքեր
Հարց 61 – Աբիսողոմը բանակից փախած ժամանակ իր գլխի մազերից կախվեց մի կաղնու ծառից: Հենց այդպես էլ Հովաբ սպարապետը նետով հարվածեց նրան ու սպանեց (Բ Թագ. 18:9): Արդյոք ինչո՞ւ այլ կերպ չպատահեց նրա մահը:

Պատասխան – Որովհետև ապստամբել էր հոր հրամանի դեմ, որի համար մեղավոր համարվեց Աստծո և ողջ ժողովրդի առջև, քանզի թագավորն Աստծո փոխանորդն է: Թագավորի դեմ մեղանչելով` Աստծո դեմ մեղանչեց: Նաև ժողովրդի դեմ մեղանչեց, որովհետև ժողովուրդն աստվածընտիր թագավորին կառավարությունից հանել ուզեց: Անիրավորեն պատերազմելով` Աբիսողոմը հոր և իր զորքերը կամենում էր կոտորել, որի համար Աստվածային արդար վճիռն ուզեց, որպեսզի երկնքի ու երկրի մեջտեղը կախվելով մեռնի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․