Գրքեր
Հարց 64 – Աստված իսրայելցիների ազգին պատվիրել էր, որ այլ ազգերի հետ խնամություն չանեն: Սուրբ Գիրքն այդ մասին ասում է. «Նրանց հետ խնամություն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես» (Բ Օրին. 7:3): Սողոմոն թագավորն ինչո՞ւ դեմ գնաց այս հրամանին և կնության առավ եգիպտացիների թագավորի դստերը: Սուրբ Գրքում կարդում ենք. «Երբ Սողոմոնի թագավորությունն ամրապնդվեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղեմի շուրջանակի պարսպի շինարարության ավարտը նա խնամիություն հաստատեց Եգիպտոսի արքա փարավոնի հետ, կին առավ նրա դստերն ու բերեց Դավթի քաղաքը (Գ Թագ. 3:1)։

Պատասխան – Սուրբ Գրքի մեկնիչները Սողոմոնին այս գործի համար անպարտ են կոչում:

Նախ Սուրբ Գիրքը գովեստով է խոսում Սողոմոնի մասին այս առումով: Սողոմոնը հաճելի է Աստծո կամքին, և Աստված հավանում է նրան, քանզի նոր էր ամուսնացել փարավոնի դստեր հետ, երբ Աստված տեսիլքով երևաց նրան ու խնդիրը լուծվեց բազմապատիկ առավելությամբ:

Երկրորդ` երբ ասվեց, թե այլ ազգիների հետ խնամություն չլինի, տրվեցին նաև այդ ազգերի անունները: Դրանք են` ամորհացիները, քանանացիները, քետացիները, փերեզացիները, խևացիները, գերգեսացիները և հեփուսացիները, որոնց մեջ եգիպտացիների անունը չի հիշատակվում: Այս թվարկած ազգերից զատ, եղած մյուս ազգերն այդչափ մոլի ու կատաղի կռապաշտ չէին և նրանց աղջիկները համաձայն չէին, որպեսզի իրենց ամուսիններին կռապաշտ դարձնեն: Նաև հույս կար, որ Ճշմարիտ Աստծո պաշտոնյաներ կլինեն: Ինչևիցե: Եթե օրենսդիր Աստված մեղապարտ չէր համարում Սողոմոնին այս գործի պատճառով, հարկ է, որ մենք նույնպես մեղավոր չհամարենք:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․