19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր
Հարց 70 – Դանիելին տեսիլքով երևաց, թե չորս գազան են դուրս գալիս ծովից, որոնցից առաջինն էգ առյուծի նման թևավոր էր, երկրորդը նման էր արջի, երրորդը` ընձուղտի, իսկ չորրորդը ահեղ էր ու զարմանալի: Ի՞նչ են նշանակում այս չորս գազանները (Դան. 8:2-7):

Պատասխան – Այս չորս գազանները չորս թագավորություններն են: Էգ առյուծը Ասորեստանի տերությունն է, արջը` Պարսից տերությունը, ինձը` Հունաց տերությունը և չորրորդ գազանը` հռոմեացիներն են: Այս չորրորդից պետք է ելնեն տասը եղջյուրներ, այսինքն` տասը թագավորություններ, և դա կլինի աշխարհի կատարածի ժամանակը: Փոքրիկ եղջյուրը նեռն է, որ պիտի հաղթի երեք թագավորներին և հետո մնացյալ յոթը տերությունները հոժարակամ պիտի հնազանդվեն նեռին: Այսպես է ասում Կոռնելիոսը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․