2 Հունիս, Գշ, Գ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր
Հարց 81 – Սուրբ Գրքում ինչո՞ւ են հաճախ դժոխքը գեհեն կոչում:

Պատասխան – Առաջին կռապաշտներից ոմանք իրենց որդիներին զոհում էին Բահաղ կուռքին, որն ամոնացիների չաստվածն էր: Բերում էին մանուկներին, դնում պիղծ կուռքի բերանը, ապա մանուկն իջնում էր կուռքի փորը և այրվում: Այնուհետև մտքով կույրերն ասում էին, թե չաստվածները հափշտակեցին: Կամ կուռքի գիրկն էին դնում և ներքևից կրակ վառելով՝ այրում: Երբեմն էլ մանկանն անցկացնում էին երկու ձողերի ծայրերին և կուռքի բերանը տալիս: Որպեսզի զոհաբերվող մանկանց լացն ու ողբը ծնողները չլսեն, կուռքերի չարսիրտ քուրմերն սկսում էին թմբուկով, դափով աղմուկ հանել: Այս անշահ ձայների պատճառով նման վայրերը գեհ կամ գեհյան էին կոչվում: Քանի որ դժոխքում նույնպես դատապարտյալներին անողորմ տանջանքների են ենթարկում, այդ պատճառով էլ անվանվում են գեհյան:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․