Գրքեր
Հարց 87 – Սուրբ Աստվածածնի կուսությունն ուրացողները ավետարանչի այս խոսքերն են վկայակոչում. «Բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն» (Մատթ. 1:25): Այս խոսքից ենթադրում են, թե ուրեմն նրանից հետո կենակցեց: Մենք ինչպե՞ս հասկանանք այդ:

Պատասխան – Սուրբ Գրքում «մինչև» բառը հաճախ սահմանավոր ժամանակ ցույց չի տալիս, այլ երբեմն՝ հավիտենականություն: Ահա Հայր Աստված Դավթի բերանով ասում է Միածին Որդուն. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ» (Սաղմ. 109:1): Արդ՝ թշնամուն իր ոտքերի տակ դնելուց հետո պիտի հեռացնի՞ Որդուն Իր աջ կողմից: Քա՜վ լիցի: Այսպես պետք է հասկանալ և Ավետարանի խոսքը:

Հովհան Ոսկեբերանը կարողացածի չափ համապատասխան մեկնություն է տալիս այս խոսքին: Ասում է. «Չիմացավ Հովսեփը կույսին, մինչև ծնեց որդուն, այսինքն՝ թեպետ հրեշտակից լսել էր, թե նրա հղությունը Սուրբ Հոգով է, սակայն համոզված չէր իրեն տրված տեղեկության հավաստիության մեջ, մինչև ծնվեց որդին, և տեսավ երկնքից հրեշտակների սպասավորելը, և երկրի վրա՝ թագավորների երկրպագելը»: Ուրեմն կատարելապես չընկալեց Սուրբ Կույսի արժանիքները, մինչև ծնվեց իր անդրանիկ որդին: 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․