31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր
Հարց 89 – Հովհաննու ավետարանում գրված է. «Սրանից հետո Հիսուս Կափառնայում իջավ Իր մոր և Իր եղբայրների հետ, և այնտեղ մնաց միայն մի քանի օր» (Հովհ. 2:12): Ասվում է եղբայր, երբ մեկ հորից և մեկ մորից է ծնված լինում: Ուրեմն երևում է, որ Սուրբ Կույսն ուրիշ զավակ ևս ուներ կա՛մ իրենից, կա՛մ Հովսեփից:

Պատասխան – Աստվածաբաններն ասում են, թե Սուրբ Գրքում չորս տեսակի եղբայր կա: Նախ՝ բնական, որ մեկ մորից է ծնվում: Քրիստոս այս տեսակի եղբայր չուներ, քանզի Սուրբ Աստվածածինը Քրիստոսից զատ զավակ չուներ: Հովսեփը ևս որդի չուներ, քանզի կույս էր՝ ինչպես վկայում են շատերը: Երկրորդ՝ որ մեկ ցեղից կամ մեկ ազգից են լինում, կոչվում են եղբայրներ: Երրորդ՝ եղբայր են համարվում, եթե միմյանց ազգական են: Չորրորդ՝ եղբայր են կոչվում նրանք, ովքեր միմյանց նկատմամբ եղբայրական սեր են տածում:

Արդ՝ Քրիստոսի եղբայրներ են կոչվում ոչ նրա համար, որ Հովսեփի որդիներն են այլ կնոջից, ինչպես գտնում են վարդապետներից ոմանք: Անկասկած, Քրիստոսի եղբայրներ են համարվում Նրա սիրելի աշակերտները: Մանավանդ Զեբեդեայի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, մոտ ազգական էին: Նրանք Աստվածածնի մորաքրոջ զավակներն էին, քանզի Սողոմեն համարվում է Աննայի քույրը: Այսպես է վկայում Կոռնելիոսը: Սխալ է Սողոմեին Հովսեփ Աստվածահոր դուստրը համարելը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․