Գրքեր
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ հասկանալ թե որն է անտրոպոսոֆիայի և վալդորֆյան դպրոցի կապը գնոստիկության հետ։ Կարո՞ղ ենք դրանք ընդունել որպես գնոստիցիզմի ճյուղ։

Անտրոպոսոֆիան արևելյան և արևմտյան օկկուլտ ուսմունքների սինկրետ միավորումն է, ուր առկա են գնոստիկ ուսմունքի, պյութագորյան խորհրդապաշտության /միստիկա/, կաբբալայի տարրեր։ Շտայների ուսմունքի ամենակարևոր մասն է Վալդորֆյան մանկավարժության հիմնարար 20 սկզբունքները, որի վրա էլ հիմնված են վալդորֆյան դպրոցները /Երևանում Սարյան փողոցում թիվ 29 դպրոցը/։ Ինչպես ուսմունքը այնպես մանկավարժությունը հակաքրիստոնեական են և անգամ մեզանում այդ դպրոցը դուրս հանվեց Հանրակրթական ցանցից և վերածվեց մասնավոր դպրոցի։

Ավելի մանրամասն surbzoravor.am-ում Ա․ Մուրադյանի հոդվածը՝ «Գնոստիկության թպրտացող ոգին, անտրոպոսոֆիա և վալդորֆյան մանկավարժություն»։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․