Գրքեր
Հարց 100 - Ո՞րն է այս խոսքի իմաստը, երբ ասվում է. «Որովհետև ով ունի, նրան պիտի տրվի և պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցածն էլ» (Մատթ. 13:12):

Պատասխան – Քրիստոսի աշակերտներն ու բոլոր հավատացյալները, որ Քրիստոսի վարդապետության շնորհիվ հարուստ էին աստվածիմացությամբ և սիրով էին ընդունում, Երկնավոր Վարդապետն ավելացնում էր նրանց իմացությունը՝ վերստին առակներ մեկնելով, որոնք հավելում էին նրանց գիտելիքները, որ անհրաժեշտ էին փրկության համար: Իսկ հրեաներն ու բոլոր անհավատները, թեև գիտուն էին երևում, սակայն աղքատ էին անհրաժեշտ հմտության մեջ, քանզի չէին կամենում, որ իրենց գիտության ասպարեզում առավել իմացություն ձեռք բերեն, այլ նախանձով ու հպարտությամբ ունեցածն էլ էին կորցնում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․