27 Հունվար, Դշ, Առաջավորաց պահքի Գ օր

Գրքեր
Հարց 106 – Մատթեոս Ավետարանիչը Հիսուսի մասին գրում է. «Եվ եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի կատարվի մարգարեների խոսքը, թե՝ Նազովրեցի պիտի կոչվի» (Մատթ. 2:23): Այս խոսքերը ո՞ր մարգարեին են պատկանում, որ չենք լսել:

Պատասխան – Այդ հարցի շուրջ շատ կարծիքներ ու մեկնություններ կան: Սակայն ուշ շրջանի մեկնիչները ընդհանուր կարծիքով այսպես են հաստատում մարգարեների խոսքը, և Հիսուսին ծաղիկ են անվանում, հետևելով Եսայի մարգարեին, որ ասում է. «Այն արմատից ծաղիկ բուսեց» (Եսայի 11:1): Քանի որ Նազարեթ բառի արմատը եբրայերենում ծաղիկ է նշանակում, ուստի ավետարանիչն այս իմաստը նկատի առնելով՝ ասաց. «Որպեսզի կատարվի մարգարեների խոսքը, թե Նազովրեցի պիտի կոչվի»: Ասել է թե Հիսուսի բնակությամբ ծաղիկ կոչվող քաղաքում ճշմարտապես կատարվում է մարգարեների խոսքը, որ ծաղիկ կամ ծաղկեցի են ասում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․