20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր
Հարց 117 - Ինչո՞ւ Քրիստոս մարդեղության օրերին առավելապես Իրեն խորհրդակից դարձրեց աշակերտներից Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին: Այլակերպության օրը ևս հետը վերցրեց նրանց: Այդ մասին վկայում են Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը: Գեթսեմանիում նույնպես նրանք էին Հիսուսի հետ, ինչպես վկայում է Մարկոսը (Մարկ. 14:33): Ինչպես վկայում է Ղուկասը, նրանց հետ էր նաև ժողովրդապետի տանը:

Պատասխան – Այսպես ուսանեցինք Հովհաննես Ավետարանչի ննջման աղոթքի մեկնությունից, Քրիստոս կամեցավ երկնային հրեշտակների դասակարգը, ի պատիվ Իր պաշտամունքի, այն երկրի վրա ևս հաստատել: Այսինքն՝ ինչպես սովորեցիք, մեկ դասը և երեք կարգերն անընդմեջ, ի պաշտոնե, միշտ հետևում էին Աստվածությանը: Դրանք կոչվում են Աթոռք, Քերովբեներ, Սերովբեներ և սրանց միջնորդությամբ են հաղորդվում ստորին դասերին:

Ահա սրանց նմանությամբ, որպես համապատասխան օրինակ, երկրի վրա ընտրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին՝ Իր խորհուրդներին խորհրդակից, որոնցից և ուսանում էին մյուս առաքյալները՝ ըստ երկնային հրեշտակների դասակարգման օրինակի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․