Գրքեր
Հարց 120 – Այդ առակում մեծատան համար ասվում է. «Մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց: Եվ դժոխքում, մինչ սա տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած» (Ղուկ. 16:22-23): Ինչպե՞ս կարող էր տեսնել մեծահարուստն աղքատին:

Պատասխան – Աղքատ Ղազարոսի մխիթարությունը մտավոր տեսությամբ ցույց տվեց Աստված մեծատունին, այլ ոչ թե մեզ պես զգալի աչքերով ու տեսողությամբ: Բայց քանի որ մարմնավոր ենք, իմանալի իրերը զգալով միայն կարող ենք ընկալել: Ուստի մեզ պատմում է մարմնավորված կերպով: Ե՛վ մեծահարուստի խոսելը Աբրահամի հետ, և՛ Աբրահամի պատասխանը մեծահարուստին մի հասկացիր որպես զգալի ձայնով ու բերանով խոսակցություն, քանզի հրեշտակները, դևերը և մարմնից զատված հոգիները խոսում են միմյանց հետ, փոխանակում մտքեր, սակայն ոչ մեզ նման բարձր ձայնով:

Քեզ մի պարզ օրինակ ասեմ. երբեմն պատահում է, որ ամենևին ոչ դիտավորյալ, չմտածված խոսք ես ասում՝ հոգևոր օգտիդ համար և Աստծո կամքին հաճելի: Այդ ժամանակ ասում ես, թե լեզվի ճարտարության կամ մտքի հանճարի պտուղ չէր այդ խոսքը, այլ Աստծո կողմից հատուկ մի շնորհ էր և ավելացնում ես, թե Աստված հաստատեց ճշմարիտ լինելդ: Բայց Աստված ինչպե՞ս քեզ ասել տվեց այդ խոսքը, արդյո՞ք մեր խոսակցության նման արտաբերվող ձայնով սովորեցրեց: Իհարկե ո՛չ: Ահա մարմնից զատված հոգիների խոսակցությունը ևս այդպես հասկացիր:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․