Գրքեր
Հարց 124 – Աստված Հին Օրենքում բորոտների համար այսպիսի հրաման է տալիս Մովսեսին՝ բնակիչներից հեռու լինի բորոտի բնակարանը. «Նրա բնակարանը բանակատեղիից դուրս պետք է լինի» (Ղևտ. 13:46): Ինչո՞ւ Քրիստոս, երբ Բեթանիա եկավ, հանգիստ առավ Սիմոն բորոտի տանը (Մարկ. 14:3):

Պատասխան – Սրբազան մեկնիչներն առհասարակ այսպիսի կարծիք ունեն, թե այդ Սիմոն կոչվածը, որին բորոտ են համարում, այն ժամանակ բորոտ չէր, այլ մինչ այդ էր եղել բորոտ և բժշկվել էր: Իսկ բորոտ անունն իբրև մականուն էր վրան մնացել: Կամ՝ եթե Սիմոնը այն ժամանակ բորոտ էր և ըստ օրենքի բնակվում էր գյուղից դուրս, ապա իր տունն ազատ էր, ուստի այնտեղ հրավիրեցին Հիսուսին: Իբր կամենում են ասել, թե Սիմոն բորոտը չէր Հիսուսին հրավիրողը, այլ ուրիշ երևելի մարդիկ կամեցան հրավիրել Հիսուսին՝ բոլոր Իրեն շրջապատողներով: Քանի որ Սիմոնի տունը ազատ էր, ուստի այնտեղ հրավիրեցին:

Այս երկու մեկնություններից որը կամենում ես, այն էլ ընտրիր՝ իմանալով, որ Հիսուս Օրենքին դեմ չգնաց և չնստեց բորոտի հետ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․