Գրքեր
Հարց 143 – Սուրբ Գիրքն ասում է, թե խավարը կեսօրին եղավ և երեք ժամ տևեց: Ուրեմն միայն այն երկրներում եղավ, ուր այդ ժամանակ կեսօր էր, այլ ոչ թե այն վայրերում, ուր այդ ժամանակ առավոտ էր, երեկո կամ գիշեր:

Պատասխան – Ավետարանիչները չեն ասում, թե խավար եղավ ամենուր, երբ Երուսաղեմում կեսօր էր, այլ այն ժամանակ, երբ ուրիշ վայրերի ինչպիսին լինելը՝ լայնությունը, երկարությունը, նկատի առնելով, համեմատում էին Երուսաղեմի կեսօրվա հետ: Նույն կերպ երբ Քրիստոսի՝ Հոգին ավանդելու մասին են Ավետարանիչները խոսում, ասում են, թե իններորդ ժամին ավանդեց, որ է կեսօրից հետո երրորդ ժամը: Հայտնի է, որ հակոտնյա երկրին չի համապատասխանում, քանզի մեզ մոտ ցերեկ եղած ժամանակ այնտեղ գիշեր է: Միշտ այդպես է: Սա վերաբերում է ոչ թե այն վայրերին, ուր առավոտ էր, այլ միայն Երուսաղեմին, ուր մեռավ Քրիստոս:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․