Գրքեր
Հարց 144 – Այս հրաշքի նպատակը Քրիստոսի Աստվածությունն ու անմեղությունը հրապարակավ բացահայտելն էր, որ վերաբերում էր միայն Հրեաստանին, այլ ոչ թե հեթանոսների երկրին: Ուրեմն՝ միայն Հրեաստանում եղավ և ոչ թե ողջ աշխարհում:

Պատասխան - Ինչո՞ւ միայն Հրեաստանում պիտի լիներ այդ հրաշքը, չէ՞ որ քրիստոնեական հավատքն ամբողջ աշխարհում պիտի տարածվեր՝ սրբազան Առաքյալների քարոզչությամբ: Հետևաբար ամբողջ աշխարհի վրա եղավ խավարումը, ուր Քրիստոսի սքանչելագործությունները չէին տեսել և չէին իմացել: Արեգակի այս հրաշք խավարմամբ Առաքյալները կարող էին հավատքի դարձնել շատերին: Մանավանդ հեթանոսների մեջ եղած երևելի աստղագետներին բավական էր արեգակի այդ հրաշք խավարումը, որպեսզի հավատային Քրիստոսի Աստվածությանն ու մարդեղությանը: Ճիշտ այդպես Դիոնեսիոս Արիսպագցին, հեռավոր երկրում լինելով, արեգակի խավարումը երբ տեսավ, այսպես ասաց. «Կա՛մ բնության արարիչն է չարչարվում, կա՛մ աշխարհի շինվածքն է կործանվում»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․