23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Հարց 150 – Պողոս Առաքյալը գրում է. «Ինձ տվեց մարմնի խայթ, սատանայի մի պատգամավոր, որ բռնցքահարի ինձ, որպեսզի չգոռոզանամ» (Բ Կորնթ. 12:7): Ի՞նչ խայթ է դա կամ ինչպե՞ս հասկանալ «սատանայի պատգամավոր» արտահայտությունը:

Պատասխան – Հակոբ Աստվածաբանը Պողոս Առաքյալի համեստությունն այսպես է նկարագրում. «Հաճույքներից այնքան հեռացել էր և այնքան պարկեշտություն սիրող էր, որ իր մարմնի հեշտասիրության արմատը միշտ հետը կռվում էր, և ինքն էլ ուզում էր, որ հաղթի»: Սրբազան Առաքյալն ասում է. «Երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որպեսզի հեռացնի ինձանից սիրո խայթը»: Ահա մարմնի խայթ կամ սատանայի պատգամավոր ասվածը: Այն հեշտասիրության արմատն է:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․