Գրքեր
Հարց 39 - Ինչո՞ւ որոշ արդարների աղաչանքն ընդունելի չի լինում Աստծո առջև, ինչպես չընդունվեց Աբրահամի աղաչանքը սոդոմացիների համար:

Պատասխան – Սոդոմացիներն ինքնուրույն չնախապատրաստվեցին զղջման, որի համար չարժանացան Աբրահամի աղաչանքների շնորհին և Աստծո ողորմածությանը: Իրենք ևս իրենց համար Աստծուն չաղաչեցին: Ուստի հուսահատ հիվանդների նման դեղի օգուտը չգնահատեցին: Այդպես և արդարների աղաչանքը, եթե վնասի համար է, երբեմն չի ընդունվում, քանզի այդ վնասից մեծ օգուտ պիտի լինի: Պողոս Առաքյալն իր մարմնի խայթի համար երեք անգամ Աստծուն աղաչեց և ընդունելի չեղավ նրա աղաչանքը (Բ Կորնթ. 12:8), քանզի այդ վնասից մեծ օգուտ է առաջ գալիս և Աստծո զորությունն է երևում այդ տկարությունից:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․