Գրքեր
Հարց 42 – Մարմնավոր բարիքը, ինչպես մարմնի առողջությունը կամ հարստությունը, ինչո՞ւ է ընդհանրապես տրվում թե՛ չար մարդկանց և թե՛ բարիներին:

Պատասխան – Մարմնավոր, ժամանակավոր կամ բնական բարիքները բարի մարդկանց վարձքը չեն, քանզի ընդհանուր են բարիների և չարերի, Աստծո ատելիների և սիրելիների համար: Օգոստինոսն ասում է. «Քանզի ուզեց Աստված, որ մարմնավոր բարին ընդհանուր լինի, բարիներին էլ տրվի, չարերին էլ, որպեսզի արդարները չձգտեն այսպիսի բարիքների՝ տեսնելով, որ չարերը ևս ունեն: Ուստի ժամանակավոր ու բնական բարիքն Աստված տալիս է չարերին նույնպես, որպեսզի գերագույն ոմն չերևան սրբերին: Ինչպես Աբրահամն աղախինների զավակներին անցավոր բարիք տվեց, բայց սիրելի ու հարազատ որդուն՝ Իսահակին, օրհնելիս իր կալվածքը տվեց»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․