23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Հարց 66 – Ասենք, թե Պետրոսը, Պողոսի հանդեպ ունեցած ատելությունից, չի կանխում նրան պատահելիք վնասները, երբ ունի դրա հնարավորությունը: Օրինակ՝ Պետրոսը տեսնում է, որ գողերը Պողոսի ունեցվածքը տանում են կամ թշնամիները փչացնում են արտը և կամ տեսնում է, որ Պողոսի բարեկամներից մեկն աշխատում է, որ թույլ չտա այդ վնասի կատարումը, Պետրոսը շեղում է նրա միտքը, որպեսզի Պողոսին տիրություն չանի: Արդ՝ կամենում եմ իմանալ՝ արդյո՞ք Պետրոսն այդ պատահած վնասները պարտավո՞ր է հատուցել:

Պատասխան – Եթե Պետրոսն իր աստիճանից թելադրված պարտավոր էր արգելել Պողոսին վնաս հասցնողներին և չարեց, անպայման պետք է վնասը փոխհատուցի: Աստիճանից պարտավորված ասելս այս է. եթե Պետրոսն իշխան լինի կամ արտի պահապան, կամ քաղաքի հրամանատար, պարտավոր է Պողոսի վնասը հատուցել, քանզի փոխարինական արդարության դեմ մեղք գործած լինի, որովհետև հսարակության հետ դաշն է կնքել՝ պաշտպանել հասարակության ունեցվածքը: Իսկ եթե ոչ, սիրո պատճառով պարտավորված չէ հատուցել:

Նաև ասացիր, թե Պետրոսը Պողոսի բարեկամին արգելեց, որ տիրություն անի նրան: Եթե Պետրոսը Պողոսի բարեկամին արգելեց սուտ խոսելով կամ մեկ ուրիշ հնարքով, պարտավոր է այդ վնասը հատուցել: Իսկ եթե աղաչելով արգելեց, պարտավոր չէ, քանզի արդարության դեմ չէ մեղքը, այլ՝ սիրո դեմ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․