Գրքեր
Հարց 69 – Ի ծնե կույրի համար աշակերտները Հիսուսին հարցնում էին. «Ռաբբի՛, մեղքը ո՞ւմն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե՞ հորն ու մորը» (Հովհ. 9:2): Արդ՝ հոր և մոր մեղքով արդյո՞ք պատժվում են որդիները կամ այն կույրը չծնվելուց առաջ կարո՞ղ էր մեղանչել:

Պատասխան - Այո՛, ոմանք ուրիշների մեղքի պատճառով պատժվում են, քանզի ջրհեղեղի ժամանակ անմեղ մանուկները ևս խեղդվեցին: Դադանի ու Աբիրոնի պատժի մեջ անմեղ մանուկները նույնպես ընկղմվեցին՝ իրենց ծնողների մեղքի պատճառով: Բայց այն կույրը, երբ մոր արգանդում էր, մեղք ունե՞ր արդյոք: Օգոստինոսն ասում է. «Շատ թշվառություններ ու մարմնավոր ցավեր են կրում մանուկները սկզբնական մեղքի համար»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․