26 Մարտ, Գշ, Մեծ Պահքի ԻԳ օր

Գրքեր
Հարց 75 – Նեեման Ասորին ուղարկվում է Եղիսեի մոտ, որ իր բորոտությունից սրբվի: Եթե հրաշքով պիտի լիներ այն, ապա Հորդանան գետի մեջ բավական էր մեկ անգամ լվացվեր: Ինչո՞ւ է յոթն անգամ լվացվել տալիս (Դ Թագ. 5:10):

Պատասխան – Հիրավի, մեկ անգամ լվացվելը բավական էր, սակայն բավական չէր նրա մեջ եղած խորհրդի համար: Ուստի անհրաժեշտ է յոթն անգամ լվացվել: Պետք է իմանալ, թե յոթը թիվն ինչ խորհուրդ ունի Սուրբ Գրքում: Շատ դեպքերում երբ ասում են յոթ, նշանակում է շատ կամ շատ անգամ: Հորդանան գետն ապաշխարհության խորհրդի օրինակ է, որով մենք պետք է հասկանանք, որ յոթն անգամ, այսինքն՝ շատ անգամ է անհրաժեշտ լվացվել այս ապաշխարության ջրով: Միայն այդ ժամանակ է իր հոգին այնպիսի մաքրություն ստանում, ինչպես որ Նեեմանի մարմինն ունեցավ, այսինքն՝ ըստ Սուրբ Գրքի վկայության, նոր ծնված մանկան մարմնի նման եղավ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․