2 Հունիս, Գշ, Գ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր
Հարց 79 – Երբ Հիսուս դեպի Բեթանիա էր գնում, ճանապարհին թզենի տեսավ: Նա պտուղ ուզեց ծառից և չգտավ, քանզի թզի ժամանակը չէր: Ի՞նչ իրավունքով այն ծառն անիծեց (Մարկ. 11:13):

Պատասխան – Վարդապետներն այսպես են բացատրում. թզենին տարբերվում է այլ ծառերից ու բույսերից, քանզի մյուս ծառերը նախ ծաղիկ ու տերև են տալիս, ապա միայն պտուղ: Բայց թզենին տերևի հետ է պտուղ տալիս և երբեմն էլ՝ տերևից առաջ: Արդ՝ այն թզենին, որին մոտեցավ Քրիստոս, միայն տերև էր տվել՝ առանց պտղի: Այդպիսին են լինում հիվանդ և անպիտան թզենիները: Քրիստոս նրանից հասուն պտուղ չէր ուզում, քանզի գիտեր, որ ժամանակը չէ: Այն խակ պտուղ անգամ չուներ, որի ժամանակն էր: Հիսուս կբավականանար խակ պտղով կամ հրաշքով կքաղցրացներ այն: Ուստի ծառը հանցավոր գտնվեց՝ մինչ այդ ժամանակը պտուղ չտալու համար:

Խորհրդաբար թզենի ծառով Եբրայական Եկեղեցին է մատնանշվում, սակայն բարոյապես այն թզենին համարվում է ծույլ մեղավորների խորհրդանիշ, ովքեր իրենց արտաքին բարիքներով, այսինքն՝ տերևներով զարդարված են լինում և հոգևոր բարի պտղից զուրկ են երևում՝ պատճառաբանելով, թե բարիք պիտի գործեի, բայց հարմար ժամանակ չեղավ: Ինչո՞ւ մարմնավոր բարիքների համար, որոնց օրինակը տերևներն են, ժամանակ ունեն, իսկ հոգևոր գործերի ժամանակ չեն ունենում: Հետևաբար՝ ինչպես որ անիծեց թզենուն, նրանք էլ իրավամբ պիտի լսեն. «Հեռացե՛ք ինձանից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական հուրը»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․