Գրքեր
Հարց 88 – Ենովքն ու Եղիան, մարմնով երկինք համբառնալուց հետո, որտե՞ղ բնակվեցին:

Պատասխան – Եկեղեցու վարդապետներն ասում են. «Ենովքի ու Եղիայի տեղի ու վիճակի մասին, թե արդյոք որտե՞ղ են այժմ և արդյո՞ք կերակրվում են, ի՞նչ են անում.- ծածկվեցին մեր Աստծո կողմից»: Նրանց մասին նախկին ու ներկայիս գիտունները զանազան տեսակետներ են հայտնում, որոնք չեն հիմնվում Սուրբ Գրքի վրա և չեն վկայվում Սուրբ Եկեղեցու վարդապետությամբ: Միայն ճշմարիտն այն է, որ պիտի կենդանի մնան մինչ աշխարհի կատարածը, վերստին պիտի գան ու նահատակ լինեն: Հովհաննես Ավետարանիչն իր Հայտնության մեջ վկայում է այդ մասին (Տե՛ս «Ի տեսութիւն Հին Կտակարանաց», հտ. Գ, էջ 160):

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․