Գրքեր
Հարց 1 – Ադամն ի՞նչ լեզվով էր խոսում:

Պատասխան – Այս հարցիդ երկար պատասխան է անհրաժեշտ: Սակայն համառոտ կերպով խոսենք՝ հենվելով Սուրբ Գրքի վրա:

Արդ՝ մեր նախահայր Ադամի խոսակցական լեզուն Հայոց լեզուն էր: Խոսքիս հավաստումը սա է. քանզի առաջին նահապետները, ջրհեղեղից հետո Հայոց աշխարհում մոտ հարյուր հիսուն տարի բնակվելով, աճեցին, բազմացան: Ոմանք, ավելի ընդարձակ տեղ ունենալու համար, հեռացան այդտեղից, իսկ ոմանք էլ տեղում տուն ու տեղ դրեցին, այգի հիմնեցին և բավականին ընդարձակ տարածք ունեին, որի համար չցրվեցին: Այդ իսկ պատճառով Սուրբ Գիրքն այլ տեղափոխություն չի նշում Այս ցրվողները եկան Սենաար երկիրը, սկսեցին միաբանվել դաշտի մեջ և աշտարակ կառուցել, որն ըստ Սուրբ Գրքի, չարության գործ էր, քանզի Աստված տեսավ, որ այս չարությունը միալեզու լինելով են գործում: Դրա համար էլ նրանց այնտեղ պատժեց՝ խառնելով լեզուները: Սուրբ Գիրքն ասում է. «Այնտեղ խառնեց նրանց լեզուները» (Ծննդ. 11:7):

Հիրավի, Աստծո արդարությանը դեմ է նրանց հետ անմիաբաններին ևս պատժելը: Ուստի Նոյը և մյուս անմիաբանները լեզուների խառնակության պատիժը չկրեցին: Այս միաբանությունից դուրս եկավ Հայկը, եկավ իր հայրենի երկիրը: Նա գիտեր, որ իր նախահայրը, այսինքն՝ Նոյը, տակավին ողջ է, քանզի, ըստ Սուրբ Գրքի, Նոյը ջրհեղեղից հետո երեք հարյուր տարի ևս ապրեց: Աշտարակաշինությունը ջրհեղեղից մոտ հարյուր հիսուն տարի հետո եղավ: Բնակվեց Հայկն իր հայրենիքում, նաև նվաճեց Նեբրովթի հպարտ ամբարտավանությունը և բնաջինջ արեց այն աստվածընդդեմ գործի հետևորդներից մեկին, մանավանդ՝ գլխավորին: Նա թողեց այն լեզուն, որ երկնառակ պատուհաս էր և իր նախնիների հետ խոսում էր առաջին անմեղության լեզվով, որ Ադամից իրենց էր հասել որդուց որդի: Հետևաբար, մեր նախահայր Ադամի խոսակցական լեզուն Հայոց լեզուն էր, որ հաջորդաբար մինչև Նոյ էր հասել, իսկ Նոյից մինչև մեզ՝ Հայաստան երկրում և մերն է մինչև կատարածն աշխարհի:

Այս խոսքս հաստատող այլ ապացույցներ ևս կան. առավելաբար հին վայրերի անուններից, կենդանիների անունների ստուգաբանությունից, մեր լեզվի բարեհարմար կազմությունից, որոնք լիովին թողնում ենք բազմահմուտ իմաստուններին և ներհուն գիտնականներին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․