Հարց 43 – Աստծո ամենողորմ մարդասիրությանը վայել չէ մտապահել մեղավորի մեղքերի թիվը, որպեսզի հետո պատժի: Ապա ինչո՞ւ է Գրիգոր Նարեկացին ասում. «Եթե ամբարես անհամար իմ չար գործերը, կենդանի կմեռնեմ» (ԲԱՆ ՀԸ 3):



Գրքեր
Հարց 43 – Աստծո ամենողորմ մարդասիրությանը վայել չէ մտապահել մեղավորի մեղքերի թիվը, որպեսզի հետո պատժի: Ապա ինչո՞ւ է Գրիգոր Նարեկացին ասում. «Եթե ամբարես անհամար իմ չար գործերը, կենդանի կմեռնեմ» (ԲԱՆ ՀԸ 3):

Պատասխան – Գիտեմ, որ պիտի ասես, թե մեղքը չար է, և անվայել է, որ չարն Աստծո մտքում մնա: Ահա՛ քեզ պատասխան: Ըստ Ալբերտոսի՝ Աստված Իրենով՝ միակ միջնորդով է ճանաչում բարին, այսինքն՝ Իր հատուկ էությամբ: Բայց չարը կամ մեղքը ճանաչում է երկու միջոցով, քանզի իր էությամբ ճանաչում է այն ունակությանը, որը ներհակ է չարին (բարին): Հենց այդ ունակության միջնորդությամբ էլ ճանաչում է բարու պակասությունը, որ չար է: Ինչպես գիտենք՝ լույս չեղած ժամանակ խավար է: Լույսը, գոյացական առարկա լինելով, իր մեղմությամբ կարող ենք զգալ, այլ ոչ թե պակասությամբ: Բայց խավարը, ոչինչ չլինելով, իր գոյությամբ չի ճանաչվի, այլ՝ լույսի պակասությամբ: Ահա այս կրկնակի միջոցով է ճանաչվում չարը կամ մեղքը: Այս մտքով է Դավիթն ասում աստվածային գիտության համար. «Իսկ բարձրամիտներին հեռվից է ճանաչում» (Սաղմ. 137:6): Այդ մասին նաև տե՛ս Ալբերտոսի «Աստվածաբանության» մեջ (Գիրք Ա, գլ. ԻԹ):

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․