20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր
Հարց 32 - Ինչո՞ւ է ծովի ջուրն աղի:

Պատասխան – Ծովի աղիությունը գետնից ելած գոլորշուց ու կրակից է, որպեսզի չհոտի: Իսկ նավերը հաջողությամբ են ընթանում աղի ջուր ունեցող ծովով: Ոմանք ասում են, թե աղիությունն արեգակի տաքությունից է առաջանում: Երևելի գիտնականները չեն ընդունում այս տեսակետը, քանզի եթե այդպես լիներ, պետք է ստեղծված ժամանակ քաղցր լինեին, հետո արեգակի տակ ընկնելով՝ աղիանային:

Այդ մասին Կոռնելիոսն ասում է, թե Աստված երրորդ օրն աղի ծովն ստեղծեց և միշտ աղի է պահում՝ այն գոլորշիները վրան ավելացնելով, որ գետնից արևի և ուրիշ լուսավորների զորությամբ են դուրս գալիս ու թափվում ծովը: Կոռնելիոսն ասում է նաև, թե անմտություն է որոշ աստղաբաշխների այն խոսքը, որ ծովի աղիությունն արեգակի ճառագայթներից է առաջ գալիս: Իբր թե դրանով ծովի հատակն է այրում և այրելուց այդ աղիությունն է առաջանում, ինչպես կրակն է կծվանում այրելուց: Այս կարծիքն ընդհանրապես անընդունելի է, որովհետև հայտնի փորձով հերքվում է, քանզի արեգակը ծովը չի այրում, նրա ճառագայթը տասնհինգ կանգունից ավելի ջրի մեջ չի ներգործում, ինչպես վկայում են հմուտ նավավարները և լողորդները:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․