Մեզ՝ Հայ Առաքելական Եկեղեցու զավակներիս, այլ կրոնական ուղղվածություն ունեցող մարդիկ մեղադրում են Տեառնընդառաջի տոնին խարույկներ վառելու, դրանց վրայով ցատկելու համար՝ պատճառաբանելով, թե դա հակասում է Աստծուն, Աստվածաշնչին, ու անթույլատրելի է այդպիսի բաներ անել: Խնդրում եմ պարզաբանել այս հարցը, թե ինչո՞ւ ենք մենք այդ օրը կրակ վառում, դրա վրայով ցատկում, արդյո՞ք դա չի հակասում Աստվածաշնչին, ունե՞ն արդյոք մեզ մեղադրողներն այդպիսի պնդումներ անելու համար ինչ-որ հիմքեր և ինչպե՞ս կարող ենք հակադարձել նրանց: Ընդ որում, մեզ այդ հարցում մեղադրողը ՛՛Կյանքի խոսք՛՛ ՛՛եկեղեցու՛՛ անդամ է: Շնորհակալ եմ ինձ ընձեռնված այսպիսի հնարավորության համար:

Գրքեր

Նախ ասենք, որ խարույկ վառելու սովորությունը գալիս է հին հեթանոսական ժամանակներից: Ինչպես գիտեք, հենց Տիրոջ մատնանշումով հեթանոսական տաճարի հիմքի վրա կառուցվեց Էջմիածնի Մայր Տաճարը: Այդպես՝ Ս. Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Մեծը, հեթանոսական տաճարները քանդելով, նրանց տեղերում քրիստոնեական մատուռներ և եկեղեցիներ կառուցեցին, որպեսզի այդ վայրերում մարդիկ երկրպագեն Քրիստոսին և ոչ թե մարդկային մտքի ծնունդ կուռքերին: Նույն կերպ՝ եկեղեցին ստիպված էր քրիստոնեական տոները նշել հեթանոսական տոների օրերին, որպեսզի ժողովուրդը նշի ոչ թե չաստվածների տոները, այլ Ճշմարիտ Աստծո: Դրանցից մեկն էլ Տյառնընդառաջի տոնն է, որի ժամանակ խարույկ վառելը ի բնե որևէ կապ չունի Աստծո Որդուն ընդառաջ գնալու հետ, սակայն, քանի որ ժողովուրդը շարունակում է իր ավանդույթները, եկեղեցին այսօր խարույկի վրայով թռչելը մեկնաբանում է իբրև կրակը ոտնակոխ անել և ոչ թե երկրպագել: Նախատոնակին մարդիկ գնում են եկեղեցի՝ լույս տանելու իրենց տները: Եթե Դուք գիտակցում եք այդքանը, կարող եք նշել տոնը՝ առանց խարույկի, եթե Ձեր հարազատներն են ցանկանում կրակ վառել, մի՛ խանգարեք, ուղղակի Ձեր առողջ դատողությունը թող Ձեզ այնքանով առաջնորդ լինի, որ Դուք վրայից չեք թռչի

Ձեզ համար օգտակար կլինի նաև կարդալ մեր կայքում զետեղված այս նյութերը.

 http://www.surbzoravor.am/post/view/tearyndaraji-%D5%AAoghovrdakan-sovorutyunnery

http://www.surbzoravor.am/post/view/tearnyndaraji-tsisakan-kargy-ev-khorhurdy

http://www.surbzoravor.am/post/view/khostacvats-prkchin-yndaraj

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․