Գրքեր
Տեր Հայր մեր Հայ Առաքելական եկեղեցին ընդունում է,որ Աստծո անունը Եհովա կարելի է կոչել?

Աստվածաշնչում Աստծո անձնականությունն ու ինքնությունը անսահմանորեն հարուստ է, Աստվածաշունչը գործածում է զանազան անուններ՝ միևնույն Աստծուն դիմելու համար: Ահա դրանցից մի քանիսը: Հիշեցնեմ, որ դրանք գտնվում են հին ձեռագրերում:

Էլ - որ արտահայտում է Զորության իմաստը:

Էլոհիմ - նախորդի հարգանք արտահայտող հոգնակին է:

Ադոնայ - նշանակում է Տեր:

Էլոհա - արտահայտում է աստվածային Էության գաղափարը:

Յահվէ կամ Յահվէհ - արտահայտում է գործող և ազդող ներկայության գաղափարը:

Էլիոն - Բարձրյալ:

Յահվէ անունը, հայտնեց Մովսեսին Սինա լեռան վրա ( Ելից 3:14-15) , որ եբրայերեն  նշանակում է՝ Ես եմ (YHWH):

Չմոռանանք նաև, որ դասական գրավոր եբրայերենը զուրկ է ձայնաորներց և գրում է բառի միայն բաղաձայնները: Ուրեմն այն չի կարող համարվել Աստծո միակ ու ճշգրիտ անունը, որն էլ այսօր սիրում են մշտապես կրկնել եհովայի վկաները:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․