Տեր հայր , ինչպես հասկանանք գուշակների ճիշտ բնութագրումները : Ուրեմն նրանք ճի՞շտ են:



Գրքեր
Տեր հայր , ինչպես հասկանանք գուշակների ճիշտ բնութագրումները : Ուրեմն նրանք ճի՞շտ են:

Մենք չենք բացառում, որ գուշակները կարող են ճիշտ գուշակել: Սակայն նրանք ի զորու են գուշակություն անելու՝ կա՛մ հետևություններ և ենթադրություններ անելով, կա՛մ էլ ժամանակային և տարածական փոքր սահմաններում, բայց ոչ ավել: Հարցն այն է, թե ում առաջնորդությամբ են նրանք ասում ապագան և ինչ նպատակով: Նրանք դևերի ազդեցությամբ և առաջնորդությամբ շարժվող մարդիկ են, որովհետև Աստված դեմ է, որ մարդը դիմի գուշակներին և ինչ-որ բաներ փորձի ճշտել իր ապագայի վերաբերյալ. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով» (Երկրորդ օրենք 18:10-12): Գուշակները հիմնականում Քրիստոսի, Աստվածամոր նկարներն են դնում իրենց մոտ՝ համոզելու համար մարդկանց, որ իրենց զորությունն ու կարողությունն Աստծուց են: Բայց ինչպե՞ս դա կարող է Աստծուց լինել, երբ Տերն արգելում է հավատալ նրանցԴժվար չէ այդ պատվիրանը կատարել և չգնալ նրանց դռները և նրանց ասածներին տուրք չտալ: Ուղղակի կյանքի ամեն րոպեն ապրել է պետք՝ հիշելով Աստծո կամքը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․