Ասացեք խնդրեմ արդյոք ճիշտ է որ մեր տեր փրկիչ Հիսուս Քրիստոս մահվանից հետո երեսուն ժամ եղել է դժոխքում ու շրջել այնտեղ:



Գրքեր
Ասացեք խնդրեմ արդյոք ճիշտ է որ մեր տեր փրկիչ Հիսուս Քրիստոս մահվանից հետո երեսուն ժամ եղել է դժոխքում ու շրջել այնտեղ:

 Քրիստոս իր մահից հետո եղել է դժոխքում, ինչի մասին  կարդում ենք Պետրոս առաքյալի ընդհանրական առաջին թղթում. «… Նա թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է Հոգով, որով և գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին…» (Պետրոս Ա Գ:18-20): Իսկ երեսուն ժամին Ավետարանում չենք հանդիպում, այլ երեք օր ու գիշերի մասին է խոսքը, որի մասին կարդում ենք Մատթեոսի ավետարանում. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում, այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը, որովհետև, ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր կետի փորի մեջ էր, նույնպես և մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր» (Մատթեոս 12:39-40):  

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․