Օրհնեցեք Տեր Հայր: Ինչու են Սբ.Վարդանանց տոնը նշում Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը և ոչ թե մայիսին: Կանխավ շնորհակալություն:



Գրքեր
Օրհնեցեք Տեր Հայր: Ինչու են Սբ.Վարդանանց տոնը նշում Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը և ոչ թե մայիսին: Կանխավ շնորհակալություն:

Ըստ որոշ մեկնաբանությունների՝ Հայ եկեղեցին Սբ. Վարդանանց տոնը չի նշում Ավարայրի ճակատամարտի օրը՝ մայիսի 26-ին, հավանաբար այն պատճառով, որ Վրթանես Ա Պարթև կաթողիկոսի կողմից 4-րդ դարում հայոց տոնացույցում արդեն հաստատված էր ազգային նահատակների տոն՝ ի հիշատակ 337թ-ի Պարսից տերության ներխուժման դեմ մղվող պատերազմում նահատակված Վաչե Մամիկոնյան հայոց սպարապետի և նրա զինակիցների: Այս տոնը, ամենայն հավանականությամբ, նշվել է հենց Բուն բարեկենդանի նախորդող հինգշաբթի օրը: Վաչեյանների այս տոնը 5-րդ դարում միավորվեց հայ ժողովրդի քրիստոնյա ինքնության հաստատման և ազատության ձգտումի առավել մեծ հնչեղություն ունեցող հիշատակին՝ Վարդանանց պատերազմի նահատակների տոնին, և Վարդանանց անունով կնքվեց, սակայն տոնի օրը մնաց անխախտ: (Գայանե Անտոնյան «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, Հայաստանի Հանրապետության պետական տոներ, հիշատակի օրեր»)

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․