Գրքեր
Մատթեոս ավետարանի 3-րդ գլխից է ուղղված հարցը, որտեղ նշված է երկու մկրտության մասին՝ Սուրբ Հոգով և կրակով: Ասացեք խնդրեմ, ինչ ենք հասկանում կրակով մկրտություն ասելով:

Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ Սուրբ Հոգին իջավ աղավնու տեսքով, քանի որ աղավնին խորհրդանշում է այն բարի լուրը, որ Քրիստոս մարդացել է մեր փրկության համար: Ինչպես ջրհեղեղից հետո աղավնին Նոյի մոտ վերադարձավ ձիթենու ճյուղը կտուցին, խորհրդանշելով, որ Նոյն արդեն կարող է տապանից դուրս գալ, ահա այդ բարի լուրն էլ խորհրդանշում է փրկության գաղափարը, որ Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Հիսուս Քրիստոսի վրա: 

Իսկ Սուրբ Հոգու էջքն առաքյալների վրա հրե լեզուների ձևով խորհրդանշում է, որ Տերն Իր երկրորդ գալստյան ժամանակ կրակով է դատելու աշխարհը: Իսկ այժմ տեսնենք, թե ինչ է խորհրդանշում Սուրբ Հոգու էջքը առաքյալների վրա կրակե լեզուների տեսքով.

1. Մահացու մեղքերից սրբվել, մաքրվել:

2. Հրաշագործություն:

3. Խիզախություն՝ Աստծո Խոսքը քարոզելու մեջ:

4. Իմաստություն և գիտելիքներ՝ Սուրբ Գրքի մեկնության մեջ:

5. Անսահման սեր դեպի Քրիստոսը:

6. Բոլոր այն լեզուների իմացություն, որոնցով Աստծո Խոսքը պետք է հեթանոսներին քարոզվեր:

Ինչպես Մաղաքիա մարգարեն է վկայում. «Ահա պիտի գա Տիրոջ օրը՝ հնոցի նման բորբոքված, և պիտի այրի նրանց. բոլոր այլազգիներն ու ովքեր անօրենություն են գործում, պիտի վառվեն ինչպես եղեգ այն օրը, որը պիտի գա, - ասում է Ամենակալ Տերը, - և նրանցից ոչ մի արմատ և ոչ մի ուռ չի մնա»: Այսինքն Աստված երկրի վրա է բարեգութ և սիրող հայր, իսկ երկնքում լինելու է Անաչառ Դատավոր, ոչ բոլորն են Երկնքի Արքայությանն ու հավիտենական կյանքին արժանանալու, որովհետև մեղավորներն ու չապաշխարածները կրակի բաժին են դառնալու:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․