21 Հուլիս, Ուր, Վարդավառի պահքի Ե օր

Գրքեր
Հարց 62 – Քանի որ ասացիք՝ Աստծուց է այդ նախաշարժությունը, որով շարժվում է մարդու գործելու կամքը, ուստի մարդու կամքն անձնիշխանությունից դուրս է գալիս և բռնությամբ է գործում այն, ինչ պիտի գործի:

Պատասխան – Այդպես չէ. անձնիշխանությունից դուրս չի գալիս, քանի որ այդ կամքի ստեղծողն Ինքն է, կամքը ևս ազատ է մնում՝ կամեցողի հետ միասին՝ գործունյա շարժողությամբ: Սուրբ Օգոստինոսը, այս մասին խոսելով, ասում է, թե Աստված չար կամքը փոխարկում է բարու, կամ մարդու սիրտը դեպի բարին դարձնում: Հայտնի է, որ այդ բարի գործը, որ մարդուն անել է տալիս, արդյունավոր է, և նրա փոխարեն պիտի վարձատրվի: Եթե այն գործողի ազատ կամքով կամ անձնիշխանությամբ չլիներ, այլ բռնությամբ, չպետք է վարձ ունենար կամ արդյունավոր լիներ: Եվ քանի որ արդյունավոր է ու արժանի վարձի, ապա գործողը բռնությամբ չի անում, այլ անձնիշխանությամբ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․