23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Հարց 63 – Եթե կարելի է, այս նախաշարժությունն իրապես Աստծուց լինելու վերաբերյալ Սուրբ Գրքից վկայություն բերեք, որ հաստատ ընդունեմ:

Պատասխան – Ոչ միայն Աստվածաշունչ Գրքից, այլև սուրբ հայրերից վկայություն կբերեմ, թեև շատ երկար կլինի: Բայց նախ՝ Աստվածաշունչ Մատյանից: Եսթերի գրքում գրված է. «Տե՛ր Աստված, Թագավոր Ամենակալ, Քո հրամանին է սպասում ամեն ոք. ոչ ոք չի կարող ընդդիմանալ Քեզ» (Եսթեր 13:9), դարձյալ՝ «Մի՞թե կացինը կբարձրանա առանց փայտահատի կամ սղոցը վերև կելնի առանց որ մեկը ձգի այն» (Եսայի 10:15), «Ինչպես ջրի հոսանքը, այնպես էլ թագավորի սիրտն Աստծո ձեռքին է: Նա ո՛ր կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն» (Առակ. 21:1): Եթե թագավորի սիրտը Աստծո ձեռքում է, ուրեմն Նրա ձեռքում են նաև բոլոր մարդկանց սրտերը. «Երկրի իշխանաց սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանոթ չեն» (Հոբ 12:24): Սամբելի թագավոր օծվելուց հետո Սուրբ Գիրքը Սավուղի մասին այսպես է ասում. «Աստված նրան ուրիշ սիրտ տվեց» (Ա Թագ. 10:9): Եվ Աստվածաշնչում եղած բոլոր վկայություններից գլխավորը Հովհաննու ասածն է. «Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրա չեղավ ոչինչ, որ եղել է» (Հովհ. 1:3):

Անդրադառնանք Սուրբ Հայրերի վկայություններին, որոնք այդ նախաշարժության ստուգության մասին են վկայում: Սուրբ Օգոստինոսն ասում է. «Աստված մարդու կամքի համաձայն է անում, որը կամենում է և երբ կամենում է»: Կոռնելիոսն այսպես է ասում. «Աստծուց՝ իբրև առաջին շարժողից, շարժվում է ամեն ինչ. եթե չշարժի առաջնագույնը, ոչինչ բնավ ոչ մի կերպ չի շարժվի»:

Անդրեասն  այսպես է ասում. «Աստվածային զորությանն անծանոթ մերձեցումը և մեր կամքի սքանչելի շրջումն ու հակումը»: Սուրբ Դիոնեսիոս Արիսպագացին ասում է. «Սկիզբն է միմիայն, որից ելնում է ամենայն զորություն, ամենայն ունակություն, ամենայն ներգործություն և շարժում»: Սուրբ Ամբրոսիոսն ասում է. «Աստված է ամեն ինչի կենագործողը, շարժիչն ու շարժելով և կառավարելով»: Սուրբ Բարսեղն ասում է. «Աստված բնության Տերն է, և նրան չի կարող դիպչել մի այլ ազգ, բացի Իր խոստացածից, որովհետև ամեն ինչի ունակ է, և ըստ Իր կամքի փոփոխում է ամեն ինչ»: Եվ Ոսկեբերանն ասում է. «Ամեն ինչ, Աստծո անաշխատ Ձեռքից հաստատված ու շարժված, տնօրինվում է մեր փրկության համար»: Թողնենք ուրիշ վկայությունները, որ այնքան շատ են Սուրբ Գրքի մեջ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․