Գրքեր
Հարց 72 – Հրեշտակների գոյացական իմաստությունն արդյոք օրեցոր ավելանո՞ւմ է:

Պատասխան - Ո՛չ, քանի որ գիտությունը մի պարգև է երանյալ հոգիներին: Եթե օրեցոր նորովի հարստանային այդ գիտությամբ, կատարելապես երանյալ չէին լինի, քանզի օրեցօր առաջ գնալը ճանապարհորդին է բնորոշ, որ տակավին ցանկացած տեղը չի հասել: Բայց հրեշտակներն այսպիսին չեն, այլ կատարելապես արժանացել են իրենց ցանկացած երանությանը, որովհետև օրավուր աճելություն չունեն: Օրինակ՝ եթե կրակն իր ջերմության աստիճանին հասնելու լինի, այլևս չի կարող տաքանալ, սակայն որքան ավելի այրման նյութ ունենա, այնքան առավել կտարածվի:

Նույնպես և հրեշտակներն իրենց գոյացական գիտությամբ չեն կարող աճել ինքնուրույնաբար, եթե չպատահեն նորագույն լուսավորություններ, որ Աստված է հայտնում նրանց՝ ապագա իրողությունների վերաբերյալ կամ գերբնական խորհուրդների մասին մի բան, որ իրենց բնության բնական զորությամբ չեն կարող իմանալ, քանի որ շնորհների խորհուրդը միայն Աստծո կամքից է կախված: Ուստի կան երևույթներ, որոնք հրեշտակներն իմանում են ոչ թե բնական, այլ Աստծո Խոսքի բնազանցական և երանական ճանաչմամբ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․