Հարց 74 – Եթե տեղյակ էին, ինչո՞ւ Քրիստոսի համբարձման ժամանակ անգիտաբար հարցնում էին. «Իսկ այս ո՞վ է, որ գալիս է Եդոմից, Նրա ձորձերի կարմրությունը բոսոր է»:



Գրքեր
Հարց 74 – Եթե տեղյակ էին, ինչո՞ւ Քրիստոսի համբարձման ժամանակ անգիտաբար հարցնում էին. «Իսկ այս ո՞վ է, որ գալիս է Եդոմից, Նրա ձորձերի կարմրությունը բոսոր է»:

Պատասխան – Թեպետ այս խոսքի մասին սրբազան մեկնիչները ամենատարբեր խորհրդական մեկնություններ են տալիս, բայց մենք փորձենք հարցին կատարյալ պատասխան տալ:

Քրիստոսի մարդեղությունն Աստված նախասահմանել էր ի հավիտենից, և ժամանակ առ ժամանակ, հրեշտակների միջնորդությամբ, վարագուրված հասու էր դարձնում մարգարեների մտքին: Սակայն Քրիստոսի մարդեղությունը բոլոր հանգամանքներով կամ Քրիստոսի գերբնական խորհուրդներից շատերը հայտնի դարձան հրեշտակներին Քրիստոսի մարմնանալուց հետո միայն և հրեշտակների միջոցով էլ հայտնվեցին Եկեղեցու գլխավորներին:

Ահա քեզ օրինակ. Աստված Ադամի ու Եվայի համար ասաց. «Երկուսը թող մեկ մարմին լինեն», և Քրիստոս մեկնեց այդ խոսքն այսպես. «Արդ, որ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի»: Այս անբաժանելիությունը, որ Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու միավորության օրինակն է, հրեշտակներից ոչ ոք չգիտեր: Քրիստոս երկինք համբարձվեց, որ լուսավորություն տա հրեշտակներին, և նրանց միջոցով ուսուցանեց նաև առաքյալներին, քանզի հրեշտակներն ասացին առաքյալներին. «Այդ Հիսուս, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույնությամբ, ինչպես տեսաք Նրան՝ երկինք համբառնալիս»: Ուրեմն՝ Եկեղեցու գլխից, այսինքն՝ Քրիստոսից հրեշտակները սովորեցին բազմապատիկ իմաստություններ: Եվ ըստ աստվածաբանների՝ հրեշտակները գիտեին Քրիստոսի մարդեղության մասին, սակայն ոչ բոլոր հանգամանքներով՝ համաձայն բերված վկայության. «Իսկ Ո՞վ է, որ գալիս է Եդոմից»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․