Հարց 1 – Ղուկաս Ավետարանիչը, երբ գրում է Հովհաննես Մկրտչի թլպատության մասին, ասում է. «Եվ ութերորդ օրը եկան մանկանը թլպատելու. և նրան իր հոր անունով Զաքարիա էին կոչում» (Ղուկ. 1:50): Բայց երբ Քրիստոսի թլպատության մասին է գրում, չի ասում, թե եկան Նրան թլպատելու: Այդ պատճառով թլպատողի անունը հայտնի չէ: Միայն այսքանն է ասում. «Եվ երբ ութ օրերը լրացան, և Նա թլպատվեց» (Ղուկ. 2:21): Արդ՝ Հիսուս ո՞ւմ կողմից թլպատվեց, որ Ավետարանիչը չի հիշատակում:

Գրքեր

Պատասխան – Եկեղեցու վարդապետները Հիսուսին թլպատողին Իր մորն են համարում: Դրանով Տիրամայր Աստվածածնի սիրո գերազանցությունն է զգացվում մեզ վրա, քանի որ նա իր կուսական արյունը տվել էր Որդուն, իսկ Որդին այն հեղեց մեր սիրո համար: Այս խոսքս թող հակատրամաբանական և տարակուսելի չթվա, քանզի Մովսեսի կին Սեփորան ևս իր որդիներին թլպատեց (Ելից 4:25): Արդ՝ ըստ աստվածաբանական վարդապետների, առավել չզարմացնելու համար Ավետարանիչն այդ մասին չհայտնեց:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․