Գրքեր
Ե՞րբ է ստեղծվել աշխարհը:

Աշխարհը ժամանակի մեջ չի ստեղծվել, այլ ժամանակը ստեղծվել է աշխարհի արարչագործությունից: Արդ հայտնի է, որ աշխարհը ժամանակի սկզբին ստեղծվեց, քանզի ժամանակը արարածներին հատուկ լինելով՝ նրանց փոփոխումն է չափում, և այս չափը արևի շրջապտույտից է առաջանում, ինչպես՝ օրը, ամիսը, տարին:

Ուրեմն աշխարհի արարչագործումից առաջ ո՛չ չափ կար, ո՛չ էլ՝ չափիչ, այլ մեկ հավիտենական Աստված, որը ժամանակի ներքո չէ: Քանզի ժամանակը երեք մասի է բաժանվում՝ անցյալ, ներկա և ապագա, բայց Աստծո համար չկա անցյալ և ապագա, ամենը ներկա են Նրա համար:

Աշխարհի արարման ժամանակը իմանալը օգտակար չէ, փոխարենը խորհի՛ր, որ դու քանի տարի է աշխարհ ես եկել և ի՞նչ ծառայություն ես մատուցել Աստծուն, ինչու, որ քեզ համար ստեղծեց աշխարհը, որպեսզի դու Աստծուն ճանաչելով՝ հնազանդվես նրան, որով էլ Իր արքայության մեջ ևս քեզ հավիտենական փառք շնորհի:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․