Գրքեր
Քանի որ ժամանակը աշխարհի արարչագործությամբ է սկսվում, դրանից առաջ եղած [իրողությունը] ինչպե՞ս հասկանանք:

Մարդը ժամանակի մեջ ստեղծված լինելով՝ հազիվ կարող է ժամանակի մեջ եղածները հասկանալ: Արդ, աշխարհից առաջ արարած չստեղծվեց, այլ միայն մեկ Աստված կար, հավիտենական, անսկիզբ և անվախճան. և որքան էլ որ հարցնեն, թե ավելի առաջ ի՞նչ կար, դարձյալ պատասխանելու ենք՝ հավիտենականություն, անսկիզբ և անվախճան, միօրինակ տևողություն:

Մի՛ մտածիր այն մասին, թե ինչ կար աշխարհի արարումից առաջ, այլ դրա վախճանի մասին խորհիր, կամ թե քո մահվանից հետո ի՞նչ կա, դրա մասին խորհիր: Այո՛, արդարև մարդու մարմինը ոչնչից գոյացավ, բայց հոգին անմահ լինելով, Աստծո պատվիրաններին հնազանդվողների համար արքայություն կա և անհնազանդների համար՝ հավիտենական պատիժ:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․