Գրքեր
Ինչո՞ւ աշխարհը վեց օրում ստեղծվեց:

Աստված կարող էր աշխարհը միանգամից արարել, սակայն այս պարագայում մարդուն օրինակ է տալիս, որպեսզի նա իր գործերը կարգով կատարի և չշտապի: Նույնպես արարածների աստիճանաբար կատարելության հասնելը բնական օրենք է:

Սակայն Աստված ոչնչից իսկույն գոյություն տվեց նրանց (Սաղ. ՃԽԸ 5): Քանզի երեք օրվա մեջ Աստված երեք կարողություն գործածեց՝ ստեղծել, բաժանել և զարդարել: Առաջին օրը ստեղծեց, երկրորդ օրը երկնքի և երկրի ջրերը բաժանեց, երրորդ օրը ծովն ու ցամաքը բաժանելով՝ սկսեց զարդարել. նույնպես հաջորդ երեք օրերին՝ տարբեր արարածներով կատարելապես շքեղացրեց երկինքն ու երկիրը:

Արդ, արարածների ստեղծագործության մեջ Աստծո մեծ կարողությունը հայտնի դարձավ, դրանք բաժանելով և զանազանելով՝ Նրա մեծ գիտությունը, զարդարելով՝ Նրա մեծ բարությունը, աշխարհը մարդուն տալով՝ Նրա բարերարությունը. մարդուն այս ամենի վրա իշխան կարգելով էլ մարդու իշխանությունը հայտնի դարձավ, քանզի Նա է ամենքի Տերը և ում որ ցանկանա, նրան էլ կտա (Սաղ. ՃԺԳ 21):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․