Գրքեր
Ադամը որտե՞ղ ստեղծվեց:

Սուրբ Գրքում անհայտ մնացած որևէ խնդրի անհնար է լիարժեք պատասխան տալ, սակայն ոմանց կարծիքով ասվում է, թե Քանանի Քեբրոն կոչված տեղում է ստեղծվել: Հայր Աբրահամի գերեզմանը այնտեղ լինելու պատճառով՝ արաբները այժմ Խալիլ Իբրահիմ են անվանում այդ վայրը, որը Ս. Երուսաղեմից վեց ժամվա ճանապարհի վրա է:

Ասվում է, որ Ադամը դրախտից դուրս գալուց հետո էլ այդ վայրում բնակվեց, քանի որ աքսորվելով հողը վերցված կամ ստեղծված վայրը՝ այնտեղ էլ բնակություն հաստատեց (Ծննդ Գ 23): Նաև Ադամ «կարմիր» է թագմանվում և հատկապես՝ արյան կարմիր գույնի առումով, քանզի «դեմ» արաբերեն «կարմիր» է նշանակում, այս պատճառով ոմանք նաև ասում են, որ Ադամի հողը Դամասկոսի դաշտից է վերցված, քանզի Դամասկոսին «Դըմըշգ» են անվանում, որը նույնպես արյուն է նշանակում: Եվ այս սկզբունքով, ոմանք հասարակության մեջ տարածված հետևյալ խոսքը «Էվէլլի շամ՝ ախըրի շամ» թարգմանում են. «Մարդու սկիզբը հող էր և վերջն էլ հող պիտի լինի» (Ծննդ. Գ 19): Դարձյալ որքանով, որ Ադամի գերեզմանը Քեբրոնում է, հետագայում նրա գլուխը Գողգոթա է փոխադրվել և թաղվել. «Սոսկալին Սերովբեից՝ բառնայր Ինքյամբ զփայտ խաչին, մինչ ի տեղին Գողգոթային, յորում եդյալ մարդն առաջին» (Սերովբեների համար Սոսկալին, մինչև Գողգոթա կոչված վայրը, որտեղ դրված է առաջին մարդը, միայնակ կրում էր Խաչափայտը) Շարական: Հայր Աբրահամը իր որդուն՝ Իսահակին այս լեռան վրա զոհ մատուցեց, այդ պատճառով վերոհիշյալ լեռանը Գողգոթա անունը տրվեց (Մատթ. ԻԷ 33), որտեղ էլ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը խաչվեց: Ահա այս իմաստով է, որ խաչելության պատկերների ներքևում Ադամի գլուխն էլ են նկարում:

Հարկավոր է, որ մարդը մեծ ուշադրություն դարձնի այն փաստին, որ «մարդ» բառը («ադեմ», «դեմ») «արյուն» է նշանակում, ամեն անգամ, երբ հիշի կամ իր անվան իմաստը հասկանա, պարտավոր է զգուշանալ, որ Աստծո կամքին հակառակ՝ ուրիշի արյան մեղքի տակ չմտնի, քանզի պատվիրանին դեմ կանգնողը նախ իր արյան մեղքի տակ է մտնում, ինչպես որ Եսայի մարգարեն մեղքը արյան է նմանեցնում (Եսայի Ա 45):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․