Գրքեր
Աստված ինչո՞ւ Ադամին Դրախտի մեջ չստեղծեց:

[Որպեսզի] Ադամը չկարծի, որ դրախտը իր սեփականությունն է, այլ Աստծո ողորմությունը ըմբռնելով՝ ջանք գործադրի այն պահպանել, որպեսզի այնտեղից դուրս չհանվի: Ուստի Ադամի այլ տեղում ստեղծվելը և դրախտ փոխադրվելը նրա համար մեծ խրատ էր:

Մարդուն բարիք անելը երկու կերպ է լինում, մեկը՝ իր նպատակին հասցնել, մյուսը՝ իր երկյուղի, կամ կասկածների պատճառից ազատել: Բարերար Աստված երկու բարիքն էլ միառժամանակ է շնորհում մարդուն, քանի որ հարկավոր բաները այնպես է տալիս, որ դրանցից մարդուն վնաս չի լինում: Շատ անգամ մարդը հեշտությամբ է հարստություն գտնում, սակայն դժվարությամբ է այն պահում, կամ չի կարողանում պահպանել և կորցնում է: Հարստության հասնելը քաջություն չէ, այլ իմաստություն է դրա մեջ հարատևելն ու մնալը: Աստծո բարիքը միշտ ողորմություն է մարդու համար, բայց նա պարտավոր է այդ ողորմությունը պահել, պահպանել և կորցնելուց զգուշանալ:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․