Գրքեր
Ադամին պատվիրանը տրված ժամանակ Եվան ստեղծվա՞ծ էր:

Ստեղծված էր, և պատվերը երկուսի համար տրվեց: Բայց Ադամը իմաստուն և կնոջ վրա գերիշխան լինելով՝ պատվիրանը նրան տրվեց: Ադամը պարտավոր էր ուշադիր լինել, որ Եվան պատվիրանին հակառակ չգործեր, նույնպես Եվան պարտավոր էր Ադամի կողքից չհեռանալ, որի պատճառով էլ Դրախտում մենակ շրջելու ժամանակ խաբվեց: Եվ եթե Ադամը նրան հանդիմանելով չլսեր նրան, ոչ մի վնաս չկար, ինչպես որ Եվայի կերած ժամանակ մերկ լինելը չզգացին, չմերկացան, սակայն Ադամի ուտելուն պես մերկ լինելը իմացան (Ծննդ Գ 7):

Շատ մեծ խոհեմություն է հարկավոր կանաց սեռին կառավարելու համար, որովհետև եթե նրանց իրենց ցանկությանը թողնես, շատ անգամներ անվայելուչ ընթացքի և վարքի հակվելով՝ իրենց և ուրիշների դժբախտության պատճառ են լինում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․