Գրքեր
Աստված Ադամին ինչո՞ւ ասաց. «Հող էիր և հող դառնաս», քանի որ նա անմահ հոգի ուներ:

Որպեսզի Ադամը իր չափը իմանա, քանզի հող լինելով հանդերձ նրան անմահ հոգի տվեց և այս կերպ նա հրեշտակների աստիճանի բարձրացավ և փառավորվեց, սակայն այս բարությունը և շնորհը չհասկանալու համար, Աստված որոշեց որ նա մահանալով իր առաջին սկզբնական վիճակին վերադառնա: Եվ դարձյալ, հիրավի մարդու հոգին չի մեռնում, սակայն նա հրեշտակների նման միայն հոգի չէ, այլ նաև հողից կերտված մարմին ունի: Արդ, մարդը իր ներկա վիճակում, եթե հոգուն համեմատ գեղեցիկ վարք ունենա՝ հրեշտակային պատիվ կստանա, իսկ եթե մարմնական անարժան վարքի մեջ լինի՝ հողի և անասունների աստիճանի է հավասարվում (Սաղմ ԽԸ 11), քանի որ հոգևոր իղձերը թողած՝ միայն մարմնավոր զվարճություններին և ցանկություններին սիրով կապվելը դեպի հողը գնալ է ենթադրում, այս պատճառով էլ մեղավոր մարդուն «հող դառնաս» ասաց:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․