Գրքեր
Ո՞րն էր Ադամի հանցանքը:

Անհնազանդությունը (Հռոմ. Ե 19): Անհնազանդությունը իրենից ենթադրում է նախապես տրված պատվիրան, և պատվիրանն էլ կերակրի վերաբերյալ եղավ, այսպիսով որկրամոլությունը մեղք համարվեց: Սակայն, նա այն իր համար ոչ թե որպես սնունդ կերավ, այլ դրանով առավել գիտություն ստանալով՝ Աստծո նման բարին ու չարը ճանաչելու ցանկություն ունեցավ, այսպիսով գիտենալու անչափ բաղձանքը մեղք համարվեց: Դարձյալ. «Ի՞նչ կա այդ պտղի մեջ» ասելով, այն իր համար հետաքրքրության առարկա կամ կիրք դարձրեց, կամ թերևս միայն վախ տալու համար այդ պատվերը տրվեց, մանավանդ Եվայի սիրտը չկոտրելու համար. նրա սերը Աստծո պատվիրանից նախամեծար համարեց, քանզի Ադամը գիտեր, որ պատվիրազանցությունը մեղք էր և դրա հետևանքը՝ ծանր և աղետալի (Ա. Տիմ. Բ 14): 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․