Գրքեր
Արդյո՞ք պլաստիկ վիրահատությունն ու առողջական վիրահատությունների դիմելը նույն հարթակի վրա չեն գտնվում: Քանի որ պլաստիկ վիրահատությամբ անարգում ենք Աստծո պատկերը, իսկ առողջական վիրահատությունների պատճառով Աստծո բարի կամքին դեմ չե՞նք գնում: Չէ որ Աստված է այդպես կամեցել, իսկ մենք միջամտում ենք Աստծո գործերին բժշկման ճանապարհով։

Յուրաքանչյուր պարագայում ամեն ինչ կախված է մարդու հոգևոր վիճակից և նրա մտադրություններից: Գրեթե բոլոր մասնագիտական կարողությունները կարելի է գործածել ի փառս Աստծո և ի շահ մերձավորի, կամ՝ հանուն չարի ու մեղքի: Բժշկությունն Աստծո կողմից տրված շնորհ է մարդուն և օրինակ՝ դժբախտ պատահարի, ավտովթարի կամ երկրաշարժի զոհին բժշկական օգնություն ցուցաբերելը միմիայն մարդասիրության դրսևորում է: Նույնն է նաև պատերազմում վիրավորվածի, սրտի կաթվածով կամ քաղցկեղով և այլն հիվանդների պարագան:

Պլաստիկ վիրահատությունների պարագան կրկին նույնն է: Եթե վիրահատությունն արվում է օրինակ՝ այրվածքներից առաջացած սպիների, մեծ քթի կամ ականջների բարդույթից, դրանց հետ կապված ծաղրուծանակից ազատվելու համար, ապա այս պարագայում մարդուն արդարացնող հանգամանքներ կան: Իսկ եթե փառասիրությունից կամ անառակ կրքերից մղված և գայթակղության համար են արվում պլաստիկ վիրահատությունները, ասենք՝ շրթունքների, կրծքի և մարմնի այլ մասերի ծավալների մեծացման հետ կապված, ապա պատասխանը պարզ է:

Միշտ պետք է հաշվի առնվեն յուրաքանչյուր արարքի, այդ թվում՝ վիրահատության մղող դրդապատճառները:  

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․