23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Կայենից և Աբելից բացի Ադամը ուրիշ զավակ ունեցա՞վ:

Ունեցավ. թեև Ադամը բազում արու և էգ զավակներ ունեցավ, սակայն միայն երեք որդիների անուններն են հայտնի՝ Կայեն, Աբել և Սեթ: Կայենը իր մեղքի պատճառով մերժվեց, Աբելը դեռևս չամուսանացած՝ Կայենի ձեռքով սպանվեց, հետո Սեթի ծնվելով Ադամի համար մեծ մխիթարություն եղավ: Մանավանդ, որ Աստված նրան Իր շնորհներով էր զարդարում, որպեսզի մարդիկ Աստծո ողորմությունից հույսները չկտրեն: Այնպես որ Սեթի առաքինի և Աստծուն միշտ հնազանդ մնալու պատճառով նրա սերունդը Աստծո որդիներ կոչվեցին (Ծննդ. Դ 26): Սրա որդին Ենովսն էր, որը առաջին անգամ հայտնի կերպով և պատվով ժողովրդի հետ Աստծուն երկրպագություն մատուցելով, աղոթք և աղաչանք արեց (Ծննդ. Դ 26): Դարձյալ նրա ցեղից Ենոքը Աստծուն հաճելի և առաքինի լինելով, Աստված նրան մարմնով այլ տեղ փոխադրեց (Ծննդ. Ե 24): Նոյ նահապետը նույնպես նույն ցեղից էր և Աստծուն հավատարիմ ու հաճելի մարդ էր:

Մտքումդ պահիր, որ Աստծուն կատարյալ հնազանդություն ցույց տվողը, որդիական պատիվ ստանալով, բոլոր տեսակ նեղություններից զերծ է մնում, ինչպես որ Նոյը Աստծո ողորմությամբ ջրհեղեղից ազատվեց, սակայն Աստծո հրամանին անհնազանդ եղողը, Աստծո որդիության պատվին չարժանանալով՝ մարդկանց որդիներ են կոչվում, ինչպես որ Կայենի ցեղի աղջիկները մարդկանց աղջիկներ կոչվեցին (Ծննդ. Զ 2), որոնք հետո ջրհեղեղով կործանվեցին:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․