23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Ինչպե՞ս հասկանանք մարդու հետ Աստծո հաշտվելը և ուխտ կապելը:

Մարդուն խոսք հասկացնելու համար նրա լեզվով պետք է խոսել. այդ պատճառով Աստված, մարդուն հասկանալի եղանակով, Ս. Գրքում իր կամքն է հայտնում՝ համրին նշաններով խոսք հասկացնելու նման: Քանի որ մարդկային ձևով հաշտվել կամ ուխտ ու դաշինք կնքել՝ հավասարների միջև պատերազմից հետո երկու կողմերի կամքերի միությունն է հայտնում, բայց Աստծո հաշտությունն ու ուխտադրությունը միայն Իր կամքով և Իր կողմից լինելով՝ Նրա ողորմությունն է հայտնում (Ծննդ. Թ 17): Քանի որ Աստված ոչ թե հարկադրված է ուխտ հաստատում, կարծես թե պարտական լինի մարդուն, այլ մանավանդ Նոյ նահապետին և բոլոր մարդկանց մխիթարելով՝ իր ողորմությանն է արժանացնում, որպեսզի Աստծո բարերարությունը անմոռաց կերպով հիշելով, միշտ գոհությամբ հնազանդվեն և հավիտենական փառքին էլ հասնեն:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․