Գրքեր
Աստված Աբրահամին հրամայում է, որ իր ծննդավայրը թողնի, սակայն գնալու տեղի անունը ինչո՞ւ չի հայտնում:

Ասվում է, որ Նոյը Քանանի երկիրը իր անդրանիկ որդուն՝ Սեմին հատկացրած լինելու պատճառով, Աբրահամը նույնպես նրա սերունդից առաջ եկած և մանավանդ Աստծո կողմից ներքնապես ազդված լինելով՝ Քանանի երկիրն է գալիս: Սակայն ինչքան էլ որ Աստվածային ազդեցության ներքո էր, դարձյալ ոչ մի տեղ բնակություն չհաստատելով՝ վրանաբնակ կյանք է վարում, մինչև որ Աստծո կամքը որոշակի ձևով իրեն հայտնվի: Արդ, Սամարիա կոչված երկրի Սյուքեմ անվամբ տեղն է գալիս, որի մոտ մի բարձր կաղնի կար և Քեբրոն քաղաքն էր գտնվում, ահա այստեղ Աստված նրան է երևում և խոստանում այդ բոլոր վայրերը նրա որդուն տալ (Եբր. 11:8): Աբրահամը այնտեղ սեղան կանգնեցնելով՝ շնորհակալություն է հայտնում Աստծուն:

Օրինակ վերցրո՛ւ, նախ Աստված Իր ողորմությամբ Աբրահամին կանչեց, երբ նա դեռևս իր հայրենիքում էր, և Աբրահամն էլ հնազանդվելով և պանդխտության գնալով՝ անմիջապես Աստծու համար սեղան է կառուցում: Քանի որ ինչպես Աստված իր շնորհը ոչ ոքի համար չի խնայում, նույնպես էլ մարդու պարտքն է մարմնական ցանկությունները մերժելով՝ պարգևյալ շնորհներին հակառակ չկանգնել, և իր կողմից էլ ամեն ջանք գործադրել՝ Աստծո շնորհը չկորցնելու համար:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․