Գրքեր
Աստծո երևալը մարդուն և նրա հետ խոսելը ինչպե՞ս հասկանանք:

Երեք կերպ է հասկացվում. կամ Աստված մարդուն տեսիլքով հայտնում է Իր հրամանը, կամ հրեշտակի միջոցով խոսելով, և կամ մտքի և երևակայության մեջ խոսելով: Համարվում է, որ այս երրորդ եղանակով տեղի ունեցավ Աբրահամի կոչումը, քանի որ Աստծուն մարմնավոր աչքով տեսնելը անկարելի է (Ելք 33:20): Թեպետ Աստված ամենուրեք է, սակայն որտեղ որ Աստծո կարողությունը հայտնապես երևում է՝ ասվում է «Աստված այնտեղ է»: Նույնպես երբ Աստված իր հրամանը մեկին ձայնով հաղորդի, կամ մտքին ազդելով և կամ հրեշտակի միջոցով, ասվում է «Աստված խոսեց»: Քանի որ այն զորությունը հայտնողը, կամ մարդու մտքին ազդողը և կամ հրեշտակը առաքողը Ինքն Աստված է:

Սակայն ոչ թե հրեշտակների գոյությունը մարմնավոր է և մարմնական զգայարանների կարիքն ունեն, այլ մարդը մարմնավոր լինելով և հոգևոր գոյությունները տեսնելուն անկարող լինելով, Աստծո հրամանով հրեշտակները, եթե հարկ է, մարմնավոր կերպարանքով են հայտնվում և մարդկանց նման են շարժվում: Արդ, եթե հրեշտակը ինքն իրեն Աստուց առաքված է հայտարարում, ասվում է. «Հրեշտակը երևաց» (Դան. 10:11): Եվ եթե Աստծո կողմից առաքվելը չհայտնելով՝ ինքը իր կողմից հրամաններ է տալիս. «Աստված երևաց» է ասվում, ինչպես որ Սամսոնի հորը՝ Մանովեին հայտնվողը հրեշտակ էր, բայց Մանովեն ասում է «Աստծուն տեսանք» (Դատ. 13:22): Քանի որ իմաստունները և գիտնականները կարծում են, որ Հին Կտակարանում, որտեղ որ «Աստված երևաց» է ասվում պետք է հասկանալ, որ հրեշտակների միջոցով [երևաց] (Գործ. 7:53):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․