Գրքեր

Հռոմեացիներ 11.25-36

25 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք այս խորհրդին, - որպէսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնէք, - թէ կուրութիւն եկաւ Իսրայէլի մէկ մասի վրայ եւ կը տեւի, մինչեւ միւս ժողովուրդների ամբողջութիւնը փրկուի, 26 եւ ապա ամբողջ Իսրայէլը կը փրկուի, ինչպէս գրուած էլ է. «Սիոնից պիտի գայ Փրկիչը եւ Յակոբի սերնդից պիտի հեռացնի ամբարշտութիւնները. 27 եւ այս կը լինի իմ ուխտը նրանց հետ, երբ կը վերացնեմ նրանց մեղքերը»: 28 Աւետարանիս համաձայն նրանք թշնամիներ են ձեր օգտի համար, բայց ընտրութեան տեսակէտից, սիրելիներ՝ իրենց հայրերի պատճառով, 29 քանզի Աստծու պարգեւը եւ կոչը անդառնալի են. 30 արդարեւ, ինչպէս դուք էլ մի ժամանակ անհնազանդ էիք Աստծուն եւ հիմա ողորմութիւն գտաք նրանց անհնազանդութեամբ, 31 նոյնպէս եւ նրանք այժմ անհնազանդ եղան ձեր այդ ողորմութեան պատճառով, որպէսզի իրենք էլ իրենց հերթին ողորմութիւն գտնեն. 32 քանի որ Աստուած բոլորին էլ արգելափակեց անհաւատութեան մէջ, որպէսզի բոլորին էլ ողորմի: 33 Օ՜, խորութիւն Աստծու հարստութեան, իմաստութեան եւ գիտութեան: Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, եւ անզննելի՝ նրա ճանապարհները: 34 «Արդարեւ, ո՞վ իմացաւ Տիրոջ միտքը, կամ ո՞վ խորհրդատու եղաւ նրան, 35 կամ ո՞վ նրան փոխ տուեց, որ փոխարէնը առնի նրանից»: 36 Քանի որ նրանից, նրանով եւ նրա համար է ամէն բան: Նրան փա՜ռք յաւիտեանս: Ամէն:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․